Չինացի հնագետները 5.000-ամյա գարեջրի «գործարան» են հայտնաբերել
Մի խումբ հնագետներ չինական Շենսի նահանգում պեղումների ժամանակ հայտնաբերել են բոլոր անհրաժեշտ պարագաները գարեջուր պատրաստելու համար. կավե տարաների տարիքը գերազանցում է 5.000 տարին, գրում է BBC-ն:
Ինչպես նշվում է US Proceedings of the National Academy of Sciences ամսագրում, այդ գտածոն դարձել է գարեջրագործության ամենահին վկայությունը ներկայիս Չինաստանի տարածքում:
Մասնագետներին հատկապես տպավորել է գարին. նախկինում համարվում էր, որ այն սկսել են օգտագործել Չինաստանում սննդային նպատակներով առնվազն 1000 տարի ուշ:
Գիտնականները դեռևս չգիտեն` ինչ չափաքանակներով են խառնվել բաղադրիչները, ինչի կապակցությամբ հնագույն ըմպելիքի համն անհայտ է մնում։










