Նորագույն MacBook Pro նոթբուքերը կհամալրվեն հավելյալ OLED էկրանով և մատնահետքի սենսորով

21:48 • 24.05.16

Apple-ը մտադիր է նոր MacBook Prօ նոթբուք ներկայացնել, որը զգալիորեն կտարբերվի ներկայիս մոդելներից:  Այս մասին 9to5Mac կայքում կանխատեսումներ է հրապարակել  KGI Securities ընկերության վերլուծաբան Մին Չի Կուոն: 

Ըստ վերլուծաբանի` Apple-ի նորագույն սարքավորումները` 13 և 15 դյույմ անկյունագծով էկրաններով, առավել բարակ ու թեթև կլինեն: Դիզայնով դրանք նման կլինեն 12 դյույմ էկրանով MacBook-ին, ինչպես նաև կհամալրվեն մատնահետքի սկաներով և հավելյալ OLED սենսորային էկրանով, որը կներկայանա գծի տեսքով` F1-F12 ստեղների տեղում:

Բացի այդ, Apple-ը մտադիր է թողարկել Retina էկրանով MacBook-ի 13 դյույմ անկյունագծով տարբերակը:  Պարբերականի տվյալներով`  ամերիկյան ընկերությունը մտադիր է նորագույն սարքավորումները թողարկել 2016-ի չորրորդ եռամսյակում:

 

Նորագույն MacBook Pro նոթբուքերը կհամալրվեն հավելյալ OLED էկրանով և մատնահետքի սենսորով