Մայամիի համալսարանն ԱՄՆ-ում աթեիզմի առաջին ամբիոնը կբացի

09:31 • 24.05.16

Մայամիի համալսարանն առաջին ամբիոնը կբացի ԱՄՆ-ում, որը կզբաղվի աթեիզմի ուսումնասիրմամբ, գրում է The New York Times-ը:

 

Ամբիոնի բացման համար գումար է հատկացրել 83-ամյա գործարար Լուի Ապիջիանին: Նա ավելի քան 2 մլն դոլար է նվիրաբերել:
 

«Ես պարզապես ցանկանում եմ, որ աթեիստների հանդեպ վերաբերմունքը խտրական չլինի։ Ես կարծում եմ, որ դա քայլ է դեպի աթեիզիմի՝ օրենսդրական մակարդակով ճանաչումը»,- հայտնել է գործարարը:


Հունվարին մի խումբ աթեիստներ Օհայո նահանգում առաջարկել են թղթադրամների վրայից հանել «Մենք վստահում ենք Աստծուն» արտահայտությունը: Ակտիվիստները հայց են ներկայացրել Ակրոն քաղաքի դաշնային շրջանային դատարան:
 

Հայցվորների ներկայացուցիչ Մայքլ Նյուդոուն ընդգծել է, որ տվյալ արտահայտությունը խախտում է ԱՄՆ-ի Սահմանադրությունը, համաձայն որի Եկեղեցին պետք է առանձնացվի պետությունից:

 

Մայամիի համալսարանն ԱՄՆ-ում աթեիզմի առաջին ամբիոնը կբացի