Նոր smart թևնոցի օգնությամբ հնարավոր կլինի սմարթֆոնով խոսել` մատը դնելով ականջին (լուսանկարներ, տեսանյութ)
Հարավկորեական Innomdle Lab ընկերությունը, որը միացել է Samsung-ի հետ, մտադիր է նորագույն smart թևնոց թողարկել, որը հնարավորություն կտա օգտատիրոջը խոսել հեռախոսով` smart ժամացույցից ձայնը փոխանցելով ականջին՝ մատի օգնությամբ:
Ինչպես հաղորդում է AppleApple.top կայքը` TipTalk կոչվող տեխնոլոգիան ներկայացվել էր 2016-ի հունվարին Լաս Վեգասում կայացած Սպառողական էլեկտրոնիկայի ցուցահանդեսի ժամանակ: Նորարար սարքավորումները վաճառքում կհայտնվեն արդեն հոկտեմբերին:
Սմարթֆոնին միացվող թևնոցը ձայնը դաստակից մատներին հաղորդում է թրթռոցների միջոցով: Մատը դնելով ականջին օգտատերը կարող է խոսել առանց արտաքին աղմուկի, այդ թվում՝ նաև հանրային տրանսպորտով երթևեկելիս կամ մարզական մրցումներ դիտելիս:
















