386 կմ/ժ. Koenigsegg One:1 սուպերքարը նոր ռեկորդ է սահմանել (տեսանյութ)
Շվեդական արտադրության Koenigsegg One:1 սուպերքարն արագության նոր ռեկորդ է սահմանել Մեծ Բրիտանիայում կայացած Vmax200 ավտոշոուի ժամանակ ` 1 ժամում զարգացնելով 386 կմ/ժ արագություն:
Ինչպես նշում է The New York Daily News-ը, նման արագության հասնելու համար մեքենան հաղթահարել է 2.2 կմ ճանապարհ: Դրա ղեկին գտնվել է բրիտանացի վարորդ Օլիվեր Ուեբը:
Աղբյուրը մանրամասնում է, որ Koenigsegg One:1-ի սահմանած ցուցանիշը բացարձակ ռեկորդ է համարվում միայն Vmax200-ի շրջանակում:










