«Գոյության կապսուլ». ամերիկացիները մարդուն բոլոր տեսակի բնական աղետներից պաշտպանող հարմարանք են ստեղծել (նկարներ, տեսանյութ)
Ամերիկացի ինժեներները ստեղծել են կապսուլ, որը նախատեսված է մարդու կյանքն ամեն տեսակի բնական աղետներից` ցունամիներից, փոթորիկներից, պտտահողմերից, երկրաշարժերից ու ջրհեղեղներից պաշտպանելու համար:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, «Գոյության կապսուլն» արտաքնապես գնդաձև է, ունի փոքրիկ պատուհաններ, որոնց միջոցով ներսում գտնվողը կարող է հետևել, թե ինչ է կատարվում դրսում:
Երկու հոգու համար նախատեսված կապսուլը պատրաստված է ալյումինից, իսկ ներսից այն պատված է այնպիսի նյութերով, որոնք թույլ չեն տա մարդուն մրսել:
Ինժեներների խոսքերով՝ «Գոյության կապսուլը» նախատեսված է բնական աղետի ժամանակ ապահով պատսպարվելու ու փրկարարների գալուն սպասելու համար:
Թեև նորույթի գինը չի հրապարակվել, այնուհանդերձ` դրա նախնական պատվերներն արդեն ընդունվում են:














