Վիրավոր կրիան ստացել է աշխարհում առաջին եռաչափ տեխնոլոգիայով տպված պատյանը (լուսանկարներ, տեսանյութ)

09:15 • 24.05.16

Մեր օրերում գերժամանակակից համարվող եռաչափ տպման տեխնոլոգիան մուտք է գործել ոչ միայն մարդկանց, այլև` կենդանիների կյանք: Ասվածի ապացույցն է ստորև ներկայացված ֆոտոշարքը, որի հերոսը` Ֆրեդի մականունով կրիան, ստացել է աշխարհում առաջին եռաչափ տպված պատյանը:
 

Ինչպես նշում է boredpanda.com կայքը, Բրազիլիայում տեղի ունեցած ուժգին անտառային հրդեհի պատճառով կրիայի պատյանը խիստ վնասվել էր ու, ըստ անասնաբույժների, Ֆրեդին ողջ մնալու շատ քիչ շանսեր է ունեցել։

 

Սակայն մի խումբ վիրաբույժների, ինչպես նաև առաջադեմ տեխնոլոգիաների շնորհիվ հնարավոր է դարձել կրիային 2-րդ կյանք շնորհելը:

 

 


tortoise-3d-printed-shell-freddy-1
tortoise-3d-printed-shell-freddy-8
tortoise-3d-printed-shell-freddy-2
tortoise-3d-printed-shell-freddy-6
tortoise-3d-printed-shell-freddy-4
 

Վիրավոր կրիան ստացել է աշխարհում առաջին եռաչափ տեխնոլոգիայով տպված պատյանը (լուսանկարներ, տեսանյութ)