ԱՄՆ-ում Toyota-ն 1.58 մլն մեքենա է հետ կանչում՝ անվտանգության բարձիկների պատճառով

09:57 • 24.05.16

Ճապոնական Toyota Motor ընկերությունն ԱՄՆ-ում 1.58 մլն ավտոմեքենա է հետ կանչում` Takata ընկերության անվտանգության բարձիկները փոխելու համար, որոնք պոտենցիալ վտանգ են ներկայացնում, գրում է РИА Новости-ն:
 

Հաղորդվում է, որ ընդհանուր առմամբ, այդ թերության պատճառով ԱՄՆ-ում Toyota-ն հետ է կանչել 4.7 մլն ավտոմեքենա՝ 2006-2011թթ. մոդելներ, այդ թվում` Toyota Yaris և Lexus IS:

 

Որոշ դեպքերում անվտանգության բարձիկների բացման համակարգը մետաղական մասնիկներ է արձակել ուղևորների վրա: Բարձիկների թերությունը կապում են ավելի քան 10 մարդու մահվան հետ ամբողջ աշխարհում:



Takata ճապոնական ընկերությունը 2014-ին հայտնվել է սկանդալի կենտրոնում, երբ հայտնի էր դարձել, որ անվտանգության բարձիկները կարող են ինքնուրույն բացվել մեքենայի շարժման ընթացքում:

 

ԱՄՆ-ում Toyota-ն 1.58 մլն մեքենա է հետ կանչում՝ անվտանգության բարձիկների պատճառով