Ցուկերբերգը դիմում է ներկայացրել իր առանձնատունը շրջապատող տները քանդելու վերաբերյալ (լուսանկարներ)
Աշխարհի խոշորագույն սոցկայքի` Facebook-ի համահիմնադիր ու գործադիր նախագահ Մարկ Ցուկերբերգը մտադիր է հողին հավասարեցնել իր առանձնատունը շրջապատող 4 շինություն ու դրանք փոխարինել ավելի փոքր տներով:
Ինչպես նշում է The Mercury News-ը, երիտասարդ միլիարդատերը համապատասխան դիմումն արդեն ներկայացրել է կալիֆոռնիական Պալո Ալտո քաղաքի իշխանություններին:
Խոսքը, մասնավորապես, 2 հատ մեկհարկանի և 2 հատ երկհարկանի տների քանդման մասին է: Ցուկերբերգը դրանք գնել էր դեռևս 2013թ., քանի որ իմացել էր, որ դրանց գտնվելու վայրում պլանավորված է բարձրահարկ շինություն կառուցել, որից կերևար իր ննջասենյակը: Դա կանխելու համար Ցուկերբերգը 30 մլն դոլարով գնել էր շինությունները:
Այժմ միլիարդատերը պահանջում է այդ շինությունները քանդել ու դրանց տեղը կառուցել 3 հատ մեկհարկանի և 1 հատ երկհարկանի տուն:
















