2017թ. սկսած Adidas-ի մարզակոշիկները կկարեն նաև ռոբոտները
Մարզահագուստի ու կոշիկների արտադրության ոլորտի ամենահայտնի ընկերություններից մեկը` Adidas-ը, հայտնել է, որ 2017թ. սկսած իրեն պատկանող ձեռնարկություններում մարզակոշիկները կարելու են նաև ռոբոտները:
Ինչպես նշում է The Guardian-ը, ընկերության գործադիր նախագահ Հերբերտ Հայներն ասել է, որ ռոբոտացված արտադրությունն առաջին հերթին սկսվելու է Անսբախում գտնվող Speedfactory գործարանում:
«Նման մեխանիզմի կիրառման դեպքում մարզակոշիկների արտադրության գործընթացն անհամեմատ ավելի կարճ կտևի: Բացի այդ, ռոբոտների կարած կոշիկներն առավել նման կլինեն կատալոգներում ներկայացված նմուշներին»,-ասել է Հայները:
Նա նաև մանրամասնել է, որ ռոբոտների կարած մարզակոշիկների առաջին փորձնական խմբաքանակը բաղկացած կլինի 500 զույգից ու կներկայացվի տարեվերջին: Իսկ զանգվածային արտադրությունը սկսվելու է եկող տարվանից:










