Bugatti-ն կօգնի Chiron-ի տերերին առավելագույն արագություն զարգացնել (լուսանկարներ)
Սուպերքարերի արտադրությամբ զբաղվող Bugatti ընկերությունը կօգնի Chiron հիպերքարի տերերին իրենց մեքենայով առավելագույն արագություն զարգացնել, ինչի մասին հայտել է ընկերության ղեկավար Վոլֆգանգ Դյուրհայմերը:
Ինչպես նշում է motor.ru-ն, Դյուրհայմերի խոսքով, Chiron-ի առաջին օրինակները կառաքվեն այս տարվա աշնանը: Հիպերքարը սովորական ռեժիմի պայմաններում կկարողանա ժամում 385 կմ արագություն հավաքել, իսկ Top Speed հատուկ ռեժիմի ակտիվացման դեպքում` 420կմ/ժ արագություն: Նշվում է, որ Top Speed-ի ակտիվացման համար անհրաժեշտ է հատուկ բանալի: Միևնույն ժամանակ, էլեկտրոնային սահմանափակիչը հնարավոր կլինի անջատել, ինչը թույլ կտա ավելի մեծ արագություն զարգացնել:
Աղբյուրը մանրամասնում է, որ Bugatti-ն դեռևս որևէ փորձարկում չի անցկացրել հիպերքարի իրական առավելագույն արագության չափը ստուգելու համար: Բայց եթե գնորդները ցանկություն հայտնեն անձամբ առավելագույն արագություն բացել Chiron-ով, ապա ընկերությունը պատրաստ է օգնել նրանց:
Հայտնի է, որ Bugatti Chiron-ը համալրված է 1500 ձիաուժ հզորությամբ W16 շարժիչով, որը 100 կմ/ժ արագություն է զարգացնում 2.5 վայրկյանում, 200 կմ/ժ` 6.5 վայրկյանում, 300 կմ/ժ` 13.6 վայրկյանում:
















