Չինաստանում կույրերին խոզի աչքի եղջերաթաղանթ են փոխպատվաստում (տեսանյութ)

14:19 • 25.05.16

Չինաստանը համարվում է աշխարհում ամենաշատ կույր բնակիչներն ունեցող երկրներից մեկը, որի 1.4 մլրդ բնակչությունից 8 մլն-ը կույր է կամ տեսողության հետ կապված խնդիրներ ունի:

 

Ինչպես նշում է bbc.com-ը, տվյալ 8 մլն-ի մոտավորապես կեսը խնդիրներ ունի եղջերաթաղանթի հետ կապված ու փոխպատվաստման կարիք է զգում: Սակայն մարդկային աչքի եղջերաթաղանթի պակասի պատճառով Չինաստանի իշխանությունները թույլ են տվել բժիշկներին կիրառել խոզի աչքի եղջերաթաղանթը:
 

Առաջիններից մեկը, ով ենթարկվել է նման վիրահատության, Վու Պինգգույն է, ով վիրահատությունից 2-3 շաբաթ անց կկարողանա լիարժեք տեսնել:

 

Տեսանյութը կարող եք դիտել՝ այստեղ։

Չինաստանում կույրերին խոզի աչքի եղջերաթաղանթ են փոխպատվաստում (տեսանյութ)