ՃՏՊ Վայոց Ձորի մարզում. կան վիրավորներ. Shamshyan.com
Այսօր` մայիսի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 01:40-ի սահմաններում Եղեգնաձորի բժշկական կենտրոնից ոստիկանության Եղեգնաձորի բաժին ահազանգ է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 3 քաղաքացի: Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com կայքից։
Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Եղեգնաձորի բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Ս. Գալստյանի գլխավորությամբ: Պարզվել է, որ նույն օրը ժամը 00:30-ի սահմաններոմ Տավուշի մարզի Վազաշեն գյուղի բնակիչ, 33-ամյա Սիրակ Ավալյանը իր վարած Mercedes C180 մակնիշի 21 AA 122 համարանիշի ավտոմեքենայով Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 16-րդ կմ հատվածում դեպի Եղեգնաձոր ընթանալիս` դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց դեպի աջ և շրջվել:
Կայքի տեղեկություններով` վարորդն ու վիրավոր ուղևորները մեկնում էին Արցախ` իրենց հարազատ զինվորներին տեսակցության, ովքեր ծառայում են Արցախի պաշտպանության բանակում:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։










