Դուբայում բացվել է եռաչափ տպիչով տպված՝ աշխարհում առաջին գրասենյակը

11:36 • 25.05.16

Եռաչափ տպման տեխնոլոգիան արագորեն մուտք է գործում մեր կյանքի գրեթե յուրաքանչյուր բնագավառ:

 

Ինչպես նշում է Al Arabiya-ն,  Դուբայում բացվել է եռաչափ տպիչով տպված՝ աշխարհում առաջին գրասենյակը, որը մեկհարկանի է ու պատրաստված է ցեմենտի և պլաստիկի խառնուրդից:


Գրասենյակը զբաղեցնում  է 250 քմ մակերես: Այն ստեղծելու համար օգտագործվել է 6 մ բարձրությամբ հսկայական տպիչ:
 

«Սա աշխարհում առաջին եռաչափ տպված գրասենյակն է, որն առաջարկում է անթերի պայմաններ աշխատելու համար: Մեր կարծիքով` սա դեռ սկիզբն է. աշխարհը կանգնած է լուրջ փոփոխությունների շեմին»,-ասել է նախագծում ներգրավված մասնագետներից մեկը:


Աղբյուրը մանրամասնում է, որ գրասենյակը տպելու համար պահանջվել է 17 օր և ծախսվել է 140.000 դոլար:

 

Ենթադրվում է, որ 2030թ. դրությամբ Դուբայում բոլոր շինությունների 25 տոկոսը լինելու է եռաչափ տեխնոլոգիայով տպված։

 

 

 

Դուբայում բացվել է եռաչափ տպիչով տպված՝ աշխարհում առաջին գրասենյակը