Hauwei-ը հայց է ներկայացրել Samsung-ի դեմ
Չինական Hauwei տեխնոլոգիական ընկերությունը դատական հայց է ներկայացրել հարավկորեական Samsung-ի դեմ` մեղադրելով ընկերությանը բջջային սարքերի համար անլար կապի տեխնոլոգիայի հեղինակային իրավունքի խախտման համար:
Ինչպես նշում է kommersant.ru-ն, հայցը ներկայացվել է Կալիֆոռնիայի դաշնային դատարան:
«Samsung-ն ու իր դուստր ընկերությունները միլիարդավոր դոլարներ են վաստակել` վաճառելով այն բջջային սարքերը, որոնցում կիրառվել են Huawei-ի տեխնոլոգիաները»,- նշվում է հայցում:
Այժմ չինական ընկերությունն իրեն պատճառած վնասի փոխհատուցումն է պահանջում:










