Գիտնականները հերթական «կյանքի օջախն» են հայտնաբերել Մարսի վրա

02:14 • 25.05.16

Մոլորակաբանները Մարսի «Գյույգենս» խառնարանի մոտակայքում երկաթի բարձր պարունակությամբ կավի հետքեր և կավիճի նստվածքներ են հայտնաբերել: Հայտնագործությունները հերթական անգամ վկայում են Մարսում անցյալում հավանական բնակելի օվկիանոսների գոյության մասին: 

РИА Новости-ի հաղորդմամբ` այս մասին ասվում է JGR: Planets ամսագրում հրապարակված հոդվածում: 


«Մարսում կավի և կալցիումի կարբոնատի նստվածքների հայտնաբերումը պատուհան է բացում դեպի Կարմիր մոլորակի անցյալի ուսումնասիրությունը, երբ Մարսի կլիման  բոլորովին այլ է եղել և նման չի եղել ներկայիս ցուրտ ու չոր անապատին», - հայտարարել է ամերիկյան  Մաունթին Վյու քաղաքի SETI ինստիտուտի գիտնականներից մեկը:

Ամերիկյան ինստիտուտի գիտնականների թիմը արդեն 5 տարուց ավելի է, ինչ ուսումնասիրում Մարսից ստացվող տվյալները, որոնք հավաքում է MRO զոնդը:


 

Գիտնականները հերթական «կյանքի օջախն» են հայտնաբերել Մարսի վրա