Microsoft-ը 2000 աշխատատեղ է կրճատել

18:19 • 25.05.16

Ամերիկյան Microsoft ընկերությունը մոտ 2000 աշխատատեղ է կրճատում, ներառյալ 1350-ը՝ Ֆինլանդիայում ընկերության մասնաճյուղում, հաղորդում է Business Insider-ը:
 

Ֆինլանդիայում կրճատումների մասին ավելի վաղ հաղորդել են ֆիննական լրատվամիջոցները: Microsoft-ը ձեռք էր բերել Nokia-ի սմարթֆոնների բիզնեսը 2014 թվականին: Այդ ժամանակ Microsoft-ի գործադիր տնօրեն Սթիվ Բալմեը նշել էր, որ ձեռքբերումից առաջ Ֆինլանդիան կդառնա «մեր հեռախոսների զարգացման հանգույցն ու կենտրոնը»:
 

Այնուամենայնիվ Microsoft-ի հեռախոսային բիզնեսին չի հաջողվել մրցակցել շուկայի խոշոր խաղացողներ Google-ի և Apple-ի հետ, և Microsoft-ն այս ամիս ավելի վաղ վաճառել է իր «կոճակներով հեռախոսների» բիզնեսը:


Gartner-ի տվյալների համաձայն՝ Microsoft-ին է այժմ պատկանում սմարթֆոնների բիզնեսի միջազգային շուկայի 1 տոկոսից քիչը:
 

Սպասվում է, որ Microsoft-ի բջջային բիզնեսի օպտիմալացումն, ընդհանուր առմամբ, կավարտվի տարվա վերջին և ամբողջությամբ իրագործված կլինի մինչև 2017 թվականի հունիսի 30-ը:

 

Microsoft-ը 2000 աշխատատեղ է կրճատել