Pebble-ը ներկայացրել է 70 դոլար արժողությամբ Core բազմաֆունկցիոնալ նորույթը (լուսանկար)

17:31 • 25.05.16

Ամերիկյան Pebble տեխնոլոգիական ընկերությունը ներկայացրել է Core նորույթը, որն իր մեջ համադրում է միանգամից մի քանի սարքի գործառույթ:
 

Ինչպես նշում է The Business Insider-ը, այն գործում է սմարթֆոնից առանձին, ունի 4ԳԲ ֆլեշ հիշողություն և կարողանում է աշխատել Spotify հավելվածի հետ: Այն կարող է ծառայել որպես նվագարկիչ, այն էլ՝ առանց սմարթֆոնին կցվելու: Core-ին նման հնարավորություն է ընձեռում բջջային կապի սեփական մոդեմը:

 

Բացի այդ, ընդամենը 70 դոլար արժողությամբ սարքը համալրված է GPS համակարգով, որի շնորհիվ օգտատերը կարող է իմանալ, թե որքան ճանապարհ է անցել: Սա նշանակում է, որ Core-ը պիտանի կլինի նաև հեծանվորդների ու վազորդների համար: Նշվում է, որ Android օպերացիոն համակարգով գործող սարքն ունի Wi Fi և Bluetooth:
 

Աղբյուրը մանրամասնում է, որ սարքի նախնական պատվերներն արդեն ընդունվում են, իսկ դրանց առաքումն իրականացվելու է 2017թ. սկզբին:

 


pebble core
pebble core
 


 

Pebble-ը ներկայացրել է 70 դոլար արժողությամբ Core բազմաֆունկցիոնալ նորույթը (լուսանկար)