Արկտիկայում գիշատչի նոր տեսակ է հայտնվել

15:20 • 25.05.16

Արկտիկայում գիշատչի նոր տեսակ է հայտնվել, որը սպիտակ արջի և գրիզլիի հիբրիդ է հանդիսանում: Չնայած, որ արջերի այս 2 տեսակներն առանձին և տարբեր կլիմայական գոտիներում են ապրում, այնուհանդերձ` գլոբալ տաքացման պատճառով դրանք սկսել են խաչասերվել:



Ինչպես նշում է techinsider.com կայքը, օրերս որսորդները Կանադայի հյուսիսային հատվածում սպանել են այսպիսի մի հիբրիդի: Այն արտաքնապես ավելի շատ նման է եղել գրիզլիի, սակայն բնակվել է այն գոտում, որը հատուկ է բացառապես բևեռային արջերին:

 

Ատլանտայի համալսարանի պրոֆեսոր Էնդրյու Դերոշերը նշել է, որ սպիտակ և գրիզլի արջերի խաչասերման հեռանկարը շատ վտանգավոր է, քանի որ բևեռային արջերը ժամանակի ընթացքում կվերանան որպես առանձին տեսակ:

 

Արկտիկայում գիշատչի նոր տեսակ է հայտնվել