Նոր արևային մարտկոց է ստեղծվել, որը ջերմությունը փոխակերպում է պիտանի էներգիայի
Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի ինժեներներն արևային մարտկոց են ստեղծել, որը կարող է ջերմությունը վերածել լույսի կամ պիտանի էներգիայի` մեծացնելով իր էներգետիկ արդյունավետությունը:
Ինչպես ներկայացնում է Tech Times-ը, այդպիսով հաջողվել է հաղթահարել տեսականորեն որոշված սահմանը, որով սահմանափակվում է արևային բջիջների արդյունավետությունը:
1961-ին ֆիզիկոսներ Ուիլյամ Շոքլին և Հանս Քվիսերն ապացուցել էին, որ գոյություն ունի արևային բջիջներից կազմված մարտկոցների արդյունավետության տեսական սահման լույսը էներգիայի վերածելու համար, որը կազմում է 32 տոկոս:
Սակայն վերջերս գիտնականները դիտարկում են այդ սահմանը անցնելու հնարավոր տարբերակները: Նոր աշխատության մեջ ինժեներներն առաջարկել են այդ նպատակով արեգակնային ջերմաֆոտովոլտայիկ կայան կիրառել:










