ԱՄՆ-ում Tesla-ի վարորդին ֆիքսել են ղեկին քնած (տեսանյութ)

00:17 • 25.05.16

Business Insider-ը ֆիքսել է Tesla Model S մակնիշի ավտոմեքենայի ղեկին քնած վարորդի, մինչդեռ մեքենան մայրուղու վրա շարժվում էր «ավտոպիլոտ» ռեժիմով:

Այդ համակարգը 13 ուլտրաձայնային սենսորների միջոցով թույլ է տալիս Tesla-ի մեքենաներին ինքնուրույն կառավարվել և փոխել երթևեկության շարքերը` խուսափելով պատնեշներից և անգամ ինքնուրույն կայանվել: Սակայն դա չի նշանակում, որ մեքենան ամբողջությամբ ինքնակառավարվող է դառնում:

Tesla-ի գլխավոր տնօրեն Էլոն Մասկը բազմիցս զգուշացրել է վարորդներին ղեկին չքնել՝ ավտոպիլոտ համակարգը միացնելով։ 

ԱՄՆ-ում Tesla-ի վարորդին ֆիքսել են ղեկին քնած (տեսանյութ)