Ահա, թե ինչու պետք չէ օգտագործել բամբակյա փայտիկն ականջները մաքրելու համար (տեսանյութ)
The Independent-ը տեսանյութ է հրապարակել, որում պատկերվում է, թե ինչպես է բժիշկը հիվանդի ականջից դուրս բերում այնտեղ մոռացված բամբակի կտորը:
Տեսանյութը տրամադրել է հնդիկ բժիշկ Կունալ Կարադեն, ում հիվանդը դիմել էր ականջի խցանման բողոքով: Ականջի համար նախատեսված բամբակյա փայտիկի օգտագործումից հետո բամբակի մի մասը մնացել էր տղամարդու ականջի անցքում, ինչը նա չէր նկատել:
Որոշ ժամանակ անց ականջի ցավ ունենալով՝ նա դիմել էր բժշկի, և պարզվել էր, որ բամբակի կտորը խորացել է անցքում և դարձել ցավի պատճառ: Ըստ բժշկի` բամբակը, «խառնվելով ականջի ազվամազի հետ», առաջ էր գնացել:










