Apple-ի չինական մատակարարը 60.000 աշխատողներին փոխարինել է ռոբոտներով. Fox News
Hon Hai ընկերությունը (հայտնի է որպես Foxconn Technology Group), որը կատարում է Apple ընկերության պատվերները, Չինաստանում 60.000 աշխատողների փոխարինել է արդյունաբերական ռոբոտներով: Այդ քայլն ուղղված է երկարաժամկետ հեռանկարում ծախսերի կրճատմանը և արտադրանքի ավելացման հնարավորության ապահովմանը, հայտնում է Fox News ալիքը:
Աղբյուրը նշում է, որ խոսքը Կունշանում գտնվող գործարանի մասին է: Ձեռնարկության անձնակազմի թիվը 110.000 էր, այժմ` 50.000:
Հաղորդվում է, որ այդ օրինակին պատրաստվում են հետևել մոտ 600 բարձրտեխնոլոգիական ընկերություններ, որոնք տեղակայված են Չինաստանի Ցզյանսու նահանգում: Նախորդ տարի նրանք թողարկել են մոտ 51 մլն նոութբուք և մոտ 20 մլն սմարթֆոն։










