Google-ի ղեկավարը խոստովանել է, որ մրցակցի ստեղծած iPhone-ն է օգտագործում

16:16 • 26.05.16

Ամերիկյան Google տեխնոլոգիական ընկերության ղեկավարներից մեկը՝ Էրիկ Շմիդտը, խոստովանել է, որ օգտագործում է մրցակից Apple ընկերության iPhone սմարթֆոնը:

 

Ինչպես նշում է The Independent-ը, Ամստերդամում կայացած միջոցառման ժամանակ Շմիդտն անկեղծորեն ասել է, որ օգտագործում է iPhone 6S սմարթֆոնը, ինչպես նաև Google-ի ստեղծած Android օպերացիոն համակարգի հիմքով գործող Samsung Galaxy S7 հեռախոսը:

 

Իսկ երբ Շմիդտին հարցրել են, թե արդյոք ինքը չի՞ օգտագործում իր իսկ ընկերության ստեղծած Nexus սմարթֆոնը` գործարարը պատասխան չի տվել:

 

Այնուհետև նա ասել է, որ տեխնիկական առումով Samsung Galaxy S7-ն իրեն ավելի շատ է դուր գալիս, քան Apple-ի արտադրանքը:

 

Google-ի ղեկավարը խոստովանել է, որ մրցակցի ստեղծած iPhone-ն է օգտագործում