Ճապոնացիները պատրաստվում են երկնքում պատվերով արհեստական «աստղաթափ» կազմակերպել (տեսանյութ)

12:20 • 26.05.16

«Ընկնող աստղերն» ու ասուպների հոսքը բնության ամենագեղեցիկ երևույթներից են, որոնք  տեղի են ունենում Երկրի մթնոլորտում տիեզերական փոշու, գազի ու աղբի այրման հետևանքով:


Եվ քանի որ հազվադեպ տեղի ունեցող այս երևույթներն անչափ դիտարժան են, ճապոնացի մասնագետները որոշել են շտկել իրավիճակն ու գիշերային երկնակամարում ասուպների արհեստական հոսք և «աստղաթափ» կազմակերպել:

 

Ինչպես նշում է techinsider.com-ը, մասնավորապես՝ Sky Canvas նախագծի շրջանակում ALE ճապոնական ընկերությունը մտադիր է տիեզերք արձակել մի արբանյակ, որը կգտնվի մոտ 500 կմ բարձրության վրա և պարբերաբար կարձակի 500-1.000 հատ գնդիկ` լցված դյուրավառ գունավոր նյութերով: Երբ այդ գնդիկները մտնեն Երկրի մթնոլորտ, դրանք կվառվեն` նմանվելով «ընկնող աստղերի» կամ ասուպների հոսքի:
 

Լաբորատոր պայմաններում գնդիկների փորձարկման արդյունքները ցույց են տվել, որ դրանց լույսն այնքան պայծառ է, որ տեսանելի կլինի նույնիսկ ամպամածության դեպքում:

 


 

Ճապոնացիները պատրաստվում են երկնքում պատվերով արհեստական «աստղաթափ» կազմակերպել (տեսանյութ)