Հնագետները Ֆրանսիայում «նեանդերթալյան Սթոունհենջի» հետքեր են հայտնաբերել
Ֆրանսիայի հարավում գիտնականները քարանձավ են հայտնաբերել, որտեղ ապրել են նեանդերթալցիները, ովքեր 175 000 տարի առաջ քարանձավի ներսում քարե շրջանաձև կառույցներ են կազմավորել, ինչը վկայում է առաջին եվրոպաբնակ մարդկանց արտառոց «առաջադիմության» մասին:
Ինչպես ներկայացնում է РИА Новости-ն, վկայակոչելով Nature ամսագրում հրապարակված հոդվածը, ներկայում կարծիք կա, որ մարդ կառուցապատման արվեստը յուրացրել և սկսել է ճարտարապետական կառույցներ կանգնեցնել միայն հողագործության անցնելով ու իրենց բնակեցման համար կացարաններ ստեղծելով: Իսկ թե ե՞րբ և ինչպե՞ս է դա տեղի ունեցել, մարդկության զարգացման պատմության ամենահետաքրքիր հարցերից է:
Ինչպես նշում են ֆրանսիացի գիտնականները Բորդոյի համալսարանից, այդ իսկ պատճառով գրեթե ոչ ոք ճարտարապետական հետքեր չի փնտրել, որոնք առնչություն կունենային նեանդերթալցիների հետ: Գիտնականները կարծում էին, որ այդ հնագույն մարդիկ բացառապես որսորդությամբ և հավաքչությամբ են զբաղվել և մշտապես գաղթել են մի վայրից մյուսն ու կացարաններ կառուցելու կարիք չեն ունեցել:
«Նեանդերթալյան Սթոունհենջ, անվանումն ստացած այս կառույցն իրենից 6.7 մետր տրամագծով շրջան է ներկայացնում, որը կազմված է քարանձավում իսկ հայտնաբերված նյութից պատրաստված «աղյուսի» 4 շերտերից:










