Snapchat մեսենջերը 1,8 մլրդ դոլար է ներգրավել

17:15 • 26.05.16

Snapchat ընկերությունը, որին պատկանում է համանուն մեսենջերը, 1,8 միլիարդ դոլար է ներգրավել ֆինանսավորման հերթական փուլի ընթացքում: Այդ մասին ընկերությունը հայտնել է ԱՄՆ-ի Արժեթղթերի և բորսաների հանձնաժողովին (SEC), հայտնում է Ведомости-ն:

 

Ինչպես հայտնում են Techcruch-ի աղբյուրները, այդ գումարի մեծ մասը ներգրավվել է նախորդ հինգ ամիսների ընթացքում: Այս փուլի ներդրողներ են դարձել Genral Atlantic, Sequoia Capital, T. Rowe Price, Lone Pine, Glade Brook Capital, IVP, Coatue Management, Fidelity և այլ հիմնադրամներ:

 

SEC-ի փաստաթղթերում չի բացահայտվում, թե ինչ բաժին են ստացել հիմնադրամները Snapchat-ում, սակայն Techcrunch-ի աղբյուրները նշում են, որ ողջ ընկերության նախնական արժեքը կազմել է մոտ 17,5 մլրդ դոլար, իսկ գործարքից հետո՝ 20 մլրդ դոլար:

 

Cruchbase-ի տվյալներով՝ 2011 թվականին հիմնումից ի վեր Snapchat-ը ներգրավել է 2,6 միլիարդ դոլար։

 

Snapchat մեսենջերը 1,8 մլրդ դոլար է ներգրավել