Tesla մեքենաներն առանց վարորդի օգնության անցել են 160 մլն կմ

11:00 • 26.05.16

Ամերիկյան Tesla մեքենաշինական ընկերության էլեկտրական փոխադրամիջոցները, որոնք համալրված են ինքնակառավարման համակարգով, այդ ռեժիմով անցել են 160 մլն կմ տարածություն:

 

Ինչպես նշում է motor.ru-ն, ընկերության թոփ մենեջեր Սթիրլինգ Անդրեսոնի խոսքով, Tesla մեքենաներն օրական ինքնակառավարման ռեժիմով անցնում են միջինը 4 մլն կմ: Այլ կերպ ասած` Tesla-ի 70.000 մեքենաներից յուրաքանչյուրն ամեն օր առանց վարորդի միջամտության հաղթահարում է 60 կմ:

 

Tesla-ի ինքնակառավարման համակարգը թույլ է տալիս առանց մարդկային միջամտության մեքենան պահել նույն գծի վրա, փոխել արագությունը, գտնել ազատ կայանման տեղ ու ինքնուրույն կայանվել:


 

Tesla մեքենաներն առանց վարորդի օգնության անցել են 160 մլն կմ