Microsoft-ը ստեղծում է Xbox One-ի միանգամից 2 նոր տարբերակ
Ամերիկյան Microsoft տեխնոլոգիական ընկերությունը ստեղծում է միանգամից 2 նոր Xbox One խաղային կցորդ, որոնցից մեկը կլինի ներկայիս մոդելի ավելի փոքր ու էժան տարբերակը:
Ինչպես նշում է techinsider.com-ը, այդ տարբերակը, ըստ նախնական տվյալների, ստացել է Scorpio անվանումն ու ներկայացվելու է այս ամառ: Այն կլինի բավականաչափ հզոր ու կկարողանա գործել Oculus Rift VR վիրտուալ իրականության սարքով:
Մինչդեռ նոր Xbox One-ի մյուս տարբերակը ներկայացվելու է 2017թ.:










