Xiaomi-ն ներկայացրել է իր առաջին անօդաչու սարքը (տեսանյութ)

14:03 • 26.05.16

Չինական Xiaomi տեխնոլոգիական ընկերությունը ներկայացրել է իր առաջին անօդաչու թռչող սարքը, որը ստացել է Mi Drone անվանումը:


Ինչպես նշում է korrespondent.net-ը, նորույթը հասանելի է 2 տարբերակով, մեկն արժե 380 դոլար, իսկ մյուսը` առավել կատարելագործված մոդելը` 450 դոլար:

 

Սարքը համալրված է 5100 ամպեր/ժամ հզորությամբ մարտկոցով, որի շնորհիվ կարողանում է օդում մնալ 27 րոպե: Ինչ վերաբերում է թռիչքի առավելագույն երկարությանը, ապա այն կազմում է 3 կմ: Բացի այդ, անօդաչուն ունի հանովի-դնովի տեսախցիկ, որը կարողանում է նկարահանել 360 աստիճանի համայնապատկերներ:



Xiaomi անօդաչուն վաճառքում կհայտնվի այս ամառ:
 

Xiaomi-ն ներկայացրել է իր առաջին անօդաչու սարքը (տեսանյութ)