Apple-ն iPhone-ը կվերածի iCar-ի համար բանալու (լուսանկար)
Ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերությունը ձեռք է բերել արտոնագիր, որը թույլ է տալիս մեքենան բացել առանց բանալու` iPhone-ի կամ որևէ այլ սմարթֆոնի միջոցով:
Ինչպես նշում է motor.ru-ն, տվյալ տեխնոլոգիան թույլ կտա վարորդին բացել մեքենայի դռներն ու գործի դնել շարժիչը: Աղբյուրը նկատում է, որ տվյալ արտոնագիրը փաստացի ապացուցում է այն, որ Apple-ը ստեղծում է սեփական մեքենան, որը, ըստ ամենայնի, կստանա iCar անվանումը:
Հետաքրքրական է այն փաստը, որ եթե iCar-ը պարզի, որ հեռախոսը, որի միջոցով մեքենայի շարժիչը գործի է դրվել, գտնվում է շատ մեծ հեռավորության վրա, ապա այն ավտոմատ կերպով կանջատի շարժիչը:
Թեև Apple-ի կողմից մեքենա ստեղծելու վերաբերյալ լուրերը վաղուց են շրջանառվում, այնուհանդերձ` ընկերությունը դեռևս պաշտոնապես չի հաստատել այն:












