Հնագետները հայտնել են Արիստոտելի գերեզմանը գտնելու մասին (լուսանկարներ)

10:21 • 27.05.16

Հնագույն Ստագիր քաղաքում (Հալկիդիկի թերակղզի) աշխատող հնագետները հայտնել են, որ իրենց հաջողվել է հայտնաբերել հին հույն փիլիսոփա Արիստոտելի գերեզմանը:



Ինչպես նշում է Greek Reporter-ը, հնագետներն այս մասին հայտնել են Սալոնիկում` Արիստոտելի  ծննդյան 2.400-ամյակին նվիրված գիտաժողովի շրջանակում:

 

Գիտարշավի ղեկավար Կոնստանտինոս Սիսմանիդիսը նշել է, որ գերեզմանը հայտնաբերվել էր դեռևս 1996թ., սակայն այժմ իրենք հստակ ապացույցներ ունեն առ այն, որ դա հենց Արիստոտելի գերեզմանն է:



Խոսքը վերաբերում է 10 մետրանոց գմբեթով դամբարանին, որը գտնվում է քաղաքի կենտրոնում` շուկայի հրապարակից ոչ հեռու: Դրա ներսում մարդկային մնացորդներ չեն հայտնաբերվել, իսկ բուն դամբարանն ավերվել է բյուզանդական ժամանակներում:


Թեև շատերը համարում են, որ Արիստոտելը թաղվել է Էվբեյա կղզում, որտեղ մահացել է մ.թ.ա. 322թ., այնուհանդերձ` կան գրավոր վկայություններ առ այն, որ նրա հայրենի Ստագիր քաղաքի բնակիչներն Արիստոտելի մնացորդները տեղափոխել են Ստագիր:

 

 






 

Հնագետները հայտնել են Արիստոտելի գերեզմանը գտնելու մասին (լուսանկարներ)