Google-ը շահել է Java-ի հետ կապված իրավունքների շուրջ Oracle-ի հետ արտոնագրային վեճը
Google կորպորացիան շահել է Java ծրագրային ապահովումն օգտագործելու արտոնագրային իրավունքների շուրջ Oracle ընկերության հետ դատական վեճը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Սան Ֆրանցիսկոյում ատենակալների դատարանն օրինական է ճանաչել Google ընկերության իրավունքը՝ օգտագործել Java ծրագրային պլատֆորմը Android օպերացիոն համակարգում:
Դատարանի որոշման համաձայն՝ Google-ն օգտագործել է Java-ն բարեխիղճ օգտագործման մասին դրույթների հիման վրա, որը նախատեսվում է հեղինակային իրավունքի մասին օրենսդրությամբ: Օպերացիոն համակարգի նման օգտագործումը թույլ է տալիս Google-ին վճարումներ չկատարել ծրագրի ստեղծողին:
Oracle ընկերությունը մեղադրել է Google-ին Java ծրագրային ապահովումից եկամուտ չստանալու համար: Ինչպես պնդում է Oracle-ը՝ Google ընկերության կողմից Android օպերացիոն համակարգի անվճար տարածումը խախտել է Oracle-ի հեղինակային իրավունքը, ինչի հետևանքով նվազել են Oracle-ի եկամուտները:
Oracle-ում հայտարարել են, որ մտադիր են բողոքարկել դատարանի որոշումը:










