Microsoft-ն ու Facebook-ն Ատլանտյան օվկիանոսի հատակով 6.600 կմ երկարությամբ համացանցային մալուխ կանցկացնեն

11:02 • 27.05.16

Ամերիկյան Microsoft տեխնոլոգիական ընկերությունն ու աշխարհի խոշորագույն Facebook սոցկայքը հայտնել են իրենց համագործակցության մասին, որի շրջանակում Ատլանտյան օվկիանոսի հատակով անցկացվելու է արագ ինտերնետ կապի մալուխ` 6.600 կմ երկարությամբ:

 

Ինչպես նշում է Al Arabiya-ն, ստորջրյա մալուխը կստանա MAREA անվանումն ու կանցկացվի մինչև 2017թ. վերջը:

 

Աղբյուրը նկատում է, որ նման մալուխի անցկացումն ուղղակի անհրաժեշտություն է, քանի որ ամբողջ աշխարհում օգտատերերը գնալով ավելի շատ արագ ինտերնետ կապի պահանջ ունեն:



Հայտնի է, որ MAREA-ն կկապի Միացյալ Նահանգները Եվրոպայի հարավային հատվածի հետ` մասնավորապես Վիրջինա նահանգն իսպանական Բիլբաո քաղաքի հետ: Իսկ Իսպանիայից ինտերներտ կապը կմիացվի դեպի Աֆրիկա, Ասիա, Մերձավոր Արևելք ու Եվրոպայի որոշ հատվածները տանող ցանցերին:

 

Նշվում է, որ ստորջրյա մալուխը վայրկյանում 160 տերաբայթ արագությամբ տեղեկություն կփոխանցի:

 

Microsoft-ն ու Facebook-ն Ատլանտյան օվկիանոսի հատակով 6.600 կմ երկարությամբ համացանցային մալուխ կանցկացնեն