Peugeot-ն 500 ձիաուժ հզորությամբ ավտոմեքենա է ներկայացրել` 100-ամյա սպորտային բոլիդի պատվին (լուսանկարներ)
Peugeot ընկերությունը ներկայացրել է L500 R Hybrid կոնցեպտային մեքենան, որը նվիրվում է 1916-ին «Ինդիանապոլիսի 500 մղոն» մրցավազքում հաղթանակ տարած L45 բոլիդին:
Ինչպես ներկայացնում է Motor.ru-ն` ֆուտուրիստական մեքենայի նախատիպը, որը զինված է 500 ձիաուժ հզորությամբ հիբրիդային համակարգով, ներկել են նույն գույներով, ինչպես դասական մոդելը:
Կոնցեպտային մեքենայի ուժային համակարգում տեղ են գտել 2 էլեկտրաշարժիչ (մեկական` առջևում և հետևում), ինչպես նաև 270 ձիաուժ հզորությամբ բենզինային շարժիչը, որի ծավալը չի նշվում: 100 կմ/ժամ արագությունը մեքենան զարգացնում է 2.5 վայրկյանում, իսկ մեքենայի քաշը կազմում է ընդամենը 1000 կգ:
Մեքենայի ինտերիերը հարդարվել է նոր սերիական Peugeot i-Cockpit-ի ինտերիերի ոճով, սակայն առավել սպորտային տեսքով: Իսկ կառավարման վահանակի փոխարեն հոլոգրաֆիկ էկրան է օգտագործվել:















