Citroën և Givenchy բրենդները ստեղծել են առաջին «կանացի» ավտոմեքենան (լուսանկարներ)
Ֆրանսիական Citroën և Givenchy ընկերությունները հանրությանն են ներկայացրել իրենց համատեղ աշխատանքը՝ ավտոմեքենա, որը դժվար թե ցանկանա ունենալ որևէ տղամարդ:
Le Make Up անվանումով նորույթը թողարկվել է ընդամենը 500 նմուշով, իսկ իր գործառույթով և գերիշխող գաղափարով նման է շպարի պարագաների մեծ պայուսակի, գրում է buro247.ru-ն:
Ավտոմեքենան DS3 մոդելի կատարելագործված տարբերակն է, որն արտաքինից չի տարբերվում օրիգինալից, սակայն ունի որոշ նորամուծություններ` սև կաշվե սրահում հայտնվել են վարդագույն դեկորացիաներ, ներսում տեղադրված է նաև շպարի պարագաների պայուսակ, որում դրված են շպարի պարագաներ Givenchy ընկերությունից:
Մոդելը թողարկվել է հեթչբեք և կաբրիոլետ տարբերակներով, նորույթի արժեքը կտատանվի 19.000-23.000 ֆունտ ստեռլինգի սահմաններում:
Источник:https://www.buro247.ru/lifestyle/auto/citro-n-i-givenchy-vypustili-pervyy-zhenskiy-avtom.html



![]()
![]()
![]()










