SpaceX-ը հաջողությամբ իրականացրել է իր երրորդ հրթիռի վայրեջքը (տեսանյութ)

20:04 • 28.05.16

Ամերիկյան SpaceX տիեզերական ընկերությունն այսօր իրականացրել է իր երրորդ հրթիռի բարեհաջող վայրէջքը Ատլանտյան օվկիանոսում տեղակայված «անօդաչու» նավի վրա:


Ինչպես հաղորդում է Tech Insider-ը` հաջողությամբ վայրէջք է կատարել ուրբաթ արձակված Falcon 9 70 մետր բարձրությամբ հրթիռը, որի նպատակն էր THIACOM 8 արբանյակը հասցնել ուղեծիր (Երկրից 35 000 կմ հեռավորությամբ), որտեղ այն կապահովի ինտերնետ-կապի և հեռուստատեսության ծառայությունները Հարավարևելյան Ասիայի համար:


Նշվում է, որ այս վայրէջքը բարդ է եղել, որովհետև հրթիռը բարձրացել էր դեպի   երկրաստացիոնար ուղեծիր ինչպես և նախորդ արձակման դեպքում, որը իրականացվել էր մայիսի 6-ին:
 

 

via GIPHY

via GIPHY

SpaceX-ը հաջողությամբ իրականացրել է իր երրորդ հրթիռի վայրեջքը (տեսանյութ)