Subaru-ն ներկայացրել է STI Sport սպորտային մեքենան (լուսանկարներ)
Ճապոնական հանրահայտ Subaru մեքենաշինական ընկերություն ներկայացրել է Levorg մոդելի սպորտային տարբերակը, որը ստացել է STI Sport անվանումը:
Ինչպես նշում է motor.ru–ն, մեքենայի տեխնիկական բնութագիրը չի փոխվել, սակայն դիզայնը լուրջ փոփոխության է ենթարկվել՝ դառնալով ավելի ագրեսիվ: Ուշագրավ նորույթը վաճառքի կհանվի 2 տարբերակով՝ 1.6 լ աշխատանքային ծավալով, 170 ձիաուժ հզորությամբ և 2 լ աշխատանքային ծավալով, 300 ձիաուժ հզորությամբ շարժիչներով:
Ճապոնիայում մեքենաները կվաճառվեն 32.000-37.000 դոլարով: Եվրոպական շուկայում վաճառքի վերաբերյալ տեղեկություններ դեռևս չկան:














