BMW-ն ներկայացրել է «հոբելյանական» M3 սեդանը (լուսանկարներ)
Գերմանական BMW մեքենաշինական ընկերությունը ներկայացրել է M3 սեդանի հատուկ տարբերակը, որը ստացել է 30 Jahre անվանումը: Այն նվիրված է BMW 3-Series-ի առաջին մոդելի` M3 E30-ի 30- ամյակին:
Ինչպես նշում է motor.ru-ն, «հոբելյանական» մոդելը կարտադրվի 500 օրինակով: Այն համալրված է 450 ձիաուժ հզորությամբ, 3 լ աշխատանքային ծավալով երկտուրբո շարժիչով:
Սեդանը 100 կմ/ժ արագություն է զարգացնում 4 վայրկյանում, իսկ դրա զարգացրած առավելագույն արագությունը 280 կմ/ժ է:
Աղբյուրը մանրամասնում է, որ BMW M3 30 Jahre-ի վաճառքը մեկնարկելու է այս ամռանը: Դրա գինը սկսելու է 82.600 եվրոյից:
















