Մեկ տարվա ընթացքում Google Photos է վերբեռնվել 24 միլիարդ սելֆի

18:23 • 30.05.16

Google ընկերությունը հրապարակել է Google Photos ֆոտոծառայության աշխատանքի առաջին տարվա արդյունքները: Այդ մասին հաղորդվում է կորպորացիայի պաշտոնական բլոգում:

Ամպային ծառայության մեկ տարվա աշխատանքի ընթացքում օգտատերերի թիվը գերազանցել է 200 միլիոնը, ընդ որում առաջին 100 միլիոնը հայտնվել է գործարկումից հինգ ամիս անց: Լուսանկարների ներդրված խմբագրիչի օգնությամբ ստեղծվել է մոտ 1,6 միլիարդ անիմացիա, կոլաժ և տեսահոլովակ:

Հաղորդվում է, որ ծառայության շնորհիվ օգտատերերը կարողացել են իրենց սարքերի վրա ազատել 13,7 պետաբայթ տվյալ: Google-ի գնահատականներով՝ կպահանջվի 424 տարի այդ բոլոր լուսանկարները նայելու համար:

Ծառայությունը կարողանում է ինքնուրույն ճանաչել լուսանկարների վրա օբյեկտները և դրանք նշագրել: Այդկերպ ծրագիրն ինքնուրույն 2 տրիլիոն նշում է արել լուսանկարների վրա, որոնցից 24 միլիարդը՝ «սելֆի»:

Google Photos ծառայությունը գործարկվել է 2015 թվականի մայիսին և թույլ է տալիս պահել անսահմանափակ քանակությամբ լուսանկարներ «ամպում»:

 

Մեկ տարվա ընթացքում Google Photos է վերբեռնվել 24 միլիարդ սելֆի