Բրիտանուհին գենետիկ նույնականության ցուցանիշներով յուրահատուկ եռյակ է լույս աշխարհ բերել (լուսանկարներ, տեսանյութ)
Բրիտանական Լիվերպուլ քաղաքում բնակվող Բեքի Ջո Ալենը լույս աշխարհ է բերել հազվագյուտ եռյակի, որոնք ոչ միայն արտաքնապես, այլև գենետիկորեն են միանման:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, թեև Ռոման, Ռոկո և Ռոհան անունով եղբայրներն արտաքնապես չեն տարբերվում, այնուհանդերձ` բժիշկները վստահ չեն եղել, որ նրանք գենետիկորեն ևս միանման են: Սակայն անցկացված լաբորատոր ուսումնասիրության արդյունքներն ապացուցել են հակառակը:
Ըստ մասնագետների՝ արտաքին ու գենետիկ նույնականության դեպքերը գրանցվում են 200 մլն-ից 1-ի դեպքում:
Երիտասարդ մայրը պատմել է, որ երեխաները բեղմնավորվել են բնական ճանապարհով ու լույս աշխարհ են եկել կեսարյան հատման միջոցով:

















