Գլոբալ տաքացումը կարող է ոչնչացնել Ազատության արձանը. ՄԱԿ

13:01 • 30.05.16

Աշխարհի ամենահայտնի հուշարձաններից մեկը` Ազատության արձանը, կարող է կլիմայական փոփոխությունների` մասնավորապես գլոբալ տաքացման «զոհ» դառնալ։



Ինչպես նշում է The New York Daily News-ը,  այս մասին  ասվում է ՄԱԿ-ի ներկայացրած վերջին զեկույցում:

 

Փաստաթղթում նշվում է, որ գլոբալ տաքացման հետևանքով համաշխարհային օվկիանոսի մակարդակը գնալով բարձրանում է: Եվ եթե այս միտումն ապագայում էլ շարունակվի` արձանի գոյությունը կլինի լուրջ սպառնալիքի տակ:



Բացի այդ, ՄԱԿ-ի մասնագետներն ահազանգել են, որ հուշարձանի համար մեծ վտանգ են ներկայացնում նաև վերջին շրջանում ավելի հաճախակի դարձած փոթորիկներն ու սաստիկ քամիները:



Աղբյուրը մանրամասնում է, որ զեկույցում գլոբալ տաքացման հետևանքով վտանգված օբյեկտների թվում են հայտնվել Գալապագոսյան կղզիները, Զատկի կղզին, Վենետիկն ու Սթոունհենջը:

 

Գլոբալ տաքացումը կարող է ոչնչացնել Ազատության արձանը. ՄԱԿ