Ռուս չինովնիկներին կարող են արգելել օգտվել WhatsApp, Viber, Skype և Telegram մեսենջերներից

11:20 • 30.05.16

Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման նախարարությունն առաջարկում է չինովնիկներին ու զինծառայողներին արգելել աշխատանքային նամակագրություն վարել արտասահմանյան հավելվածների միջոցով, գրում է «Коммерсантъ»-ը։



Տվյալ սահմանափակումը կարող է վերաբերել WhatsApp, Viber, Skype և Telegram մեսենջերներին, ինչպես նաև՝ Gmail փոստային հավելվածին:



Աղբյուրը մանրամասնում է, որ նախարարությունն իր առաջարկն արդեն ուղարկել է նախագահ Վլադիմիր Պուտինին:

 

Բացի այդ, նախարարությունը կոչ է անում պետական կառավարման մարմինների համար ձեռք չբերել արտասահմանյան  արտադրության օպերացիոն համակարգեր, ինչպես նաև՝ տեղեկատվական համակարգերին առնչվող այլ տեխնոլոգիաներ:
 

Ռուս չինովնիկներին կարող են արգելել օգտվել WhatsApp, Viber, Skype և Telegram մեսենջերներից