ՆԱՍԱ-ն հրապարակել է Պլուտոնի` մինչ օրս արված ամենահստակ կադրերը (տեսանյութ)

14:38 • 30.05.16

ԱՄՆ-ի ազգային ավիատիեզերական գործակալությունը` ՆԱՍԱ-ն, հրապարակել է Արեգակնային համակարգի գաճաճ մոլորակի` Պլուտոնի` մինչ օրս արված ամենահստակ ու որակյալ լուսանկարները:



Ինչպես նշում է nasa.gov-ը, լուսանկարներն արվել ու Երկիր են փոխանցվել New Horizons արբանյակի վրա տեղադրված ֆոտոխցիկի միջոցով: Աղբյուրը մանրամասնում է, որ լուսանկարներից ամեն մեկի յուրաքանչյուր պիքսելում ներառված է 80 մ տարածություն, ինչը հնարավորություն է տալիս գիտնականներին մանրազնին ուսումնասիրել Պլուտոնի մակերևույթն ու հասկանալ, թե ինչպիսի գործընթացների արդյունքում է այն ձևավորվել:


Նշվում է, որ ՆԱՍԱ-ի արբանյակը բացառիկ կադրերը ֆիքսել է` գտնվելով մոլորակից 15.850 կմ հեռավորության վրա, ինչը համարվում է բավական մոտ:


 

 

ՆԱՍԱ-ն հրապարակել է Պլուտոնի` մինչ օրս արված ամենահստակ կադրերը (տեսանյութ)