ԱՄՆ-ում 4.5 մետրանոց ալիգատորը դուրս է եկել գոլֆի դաշտ և խուճապ առաջացրել (տեսանյութ)

13:05 • 31.05.16

ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգում ահռելի ալիգատորը, որն ունեցել է 4.5 մ երկարություն, անսպասելիորեն հայտնվել է գոլֆի դաշտում` խուճապի մատնելով խաղացողներին:

 

Ինչպես նշում է The Guardian-ը, նրանցից մեկը` Չարլզ Հելմսը, տեսածից ուշքի գալուց հետո հանել է հեռախոսն ու սկսել նկարահանել, թե ինչպես է սարսափազդու երկկենցաղն անվրդով զբոսնում դաշտով:

 

«Սկզբում ինձ թվաց, թե այն իրական չէ, և ինչ-որ մեկը մեզ հետ կատակում է, բայց հետո հասկացա, որ դա հսկայական չափերի իսկական ալիգատոր է»,-պատմել է Հելմսը:

 

Նշվում է, որ կենդանին անցել է գոլֆի դաշտով ու մտել քիչ այն կողմ գտնվող լիճը:

 

ԱՄՆ-ում 4.5 մետրանոց ալիգատորը դուրս է եկել գոլֆի դաշտ և խուճապ առաջացրել (տեսանյութ)