Անօդաչու սարքերի առաջին փառատոնը կանցկացվի Փարիզում

22:56 • 01.06.16

Այս տարվա սեպտեմբերին Փարիզի Ելիսեյան դաշտերում կանցկացվի անօդաչու թռչող սարքերի առաջին հեղինակավոր փառատոնը:

 

Ինչպես հաղորդում է Euromag-ը, Paris Drone Festival փառատոնի շրջանակներում առաջին միջոցառումը տեղի կունենա սեպտեմբերի 4-ին: Փառատոնի կենտրոնական իրադարձությունը կլինի անօդաչուների մրցումը, որում կմրցակցեն 8 պրոֆեսիոնալ օդաչուներ:


Փարիզի տնտեսական զարգացման հարցերով փոխքաղաքապետի խոսքով` ինչպես և «Ֆորմուլա-1» մրցաշարի անցկացման ժամանակ,անօդաչուների  երթևեկության տարածքը կսահմանափակվի` 17 մետր լայնությամբ և 100 մետր երկարությամբ վանդակում,  ինչը թույլ կտա օդաչուներին ցուցադրել իրենց տաղանդը: 

 

Անօդաչու սարքերի առաջին փառատոնը կանցկացվի Փարիզում