Ferrari-ն հաճախորդի պատվերով 458 Speciale մեքենայի նոր մոդելն է ստեղծել (լուսանկարներ)
Իտալական Ferrari մեքենաշինական բրենդն իր պատվիրատուներից մեկի ցանկությամբ ներկայացրել է 458 Speciale սուպերքարի նորացված տարբերակը, որը ստեղծվել է եզակի նմուշով:
Ինչպես նշում է motor.ru-ն, գնորդի ցանկությամբ ընկերության մասնագետները փոխել են սուպերքարի աերոդինամիկ բնութագիրն ու թափքի ձևը: Այնուհետև ստացված մեքենան` 458 MM Speciale-ը, փորձարկվել է Ֆիորանո մրցուղու վրա. որպես պիլոտ հանդես է եկել Դարիո Բենուցին:
Սակայն նորույթի տեխնիկական բնութագրի վերաբերյալ ոչինչ հայտնի չէ: Նշվում է, որ օրիգինալ տարբերակը համալրված է 4.5 լ աշխատանքային ծավալով, 600 ձիաուժ հզորությամբ, 8 գլանանի շարժիչով, որը 100 կմ/ժ արագություն է զարգացնում 3 վայրկյանում:














