Բրիտանիայում վիրահատել են Նեմո ոսկե ձկնիկին` հեռացնելով խոշոր ուռուցքը (լուսանկարներ)
Բրիտանիայում Նեմո անունով ոսկե ձկնիկին ուռուցքի հեռացման հազվադեպ վիրահատություն են կատարել:
Ինչպես տեղեկացնում է Agence France Presse-ը` ձկան տերերը 290 դոլար են ծախսել հիվանդանոցում իրականացված վիրահատության համար:
Անասնաբույժ Սոնյա Մայլսը, ով իրականացրել է ձկան վիրահատությունը, հայտնել է, որ 5-ամյա ձկանը նախ քնեցրել են, ապա հանել ջրից և հեռացրել ուռուցքը, որը գրեթե ձկան չափ էր:
Նա նաև նշել է, որ վիրահատության ընթացքում ձկան սիրտը մի պահ կանգնել է, սակայն բուժքրոջը հաջողվել է վերականգնել սրտի աշխատանքը: Վիրահատությունը 45 րոպե է տևել:
Վիրահատությունից հետո Նեմոյին վերադարձրել են ջրի մեջ, որտեղ այն սկսել է լողալ սովորականի պես:













