Toyota-ն ամբողջությամբ փայտից կառուցված շքեղ ու գործնական մեքենա է ներկայացրել (լուսանկարներ)

23:49 • 02.06.16

Insider Design-ը ներկայացրել է Toyota ընկերության նոր գլուխգործոցը` Toyota Setsuna կոնցեպտային մեքենան, որի դռները, պատերն ու արտաքին շրջանակները պատրաստված են փայտի տարբեր տեսակներից:
 

Մեքենան լիովին գործնական է: Մեքենայի կապոտի տակ գազով աշխատող շարժիչ է գտնվում:

 

Մեքենայի տարբեր մասեր իրար են միացված ավանդական ճապոնական տեխնիկայով, որը նշանակում է, որ դրանք ամրացված են մեքենայի անցքերին` առանց մեխերի և պտուտակների:


Մեքենան նախագծել է Միլանում գործող ճապոնացի ճարտարապետ Նաոհիկո Միտսուին, ով ցանկացել է այնպիսի մեքենա ստեղծել, որը հնարավոր կլինի փոխանցել ընտանիքում սերնդեսերունդ:


Toyota Setsuna-ն արագընթաց չէ: Այն կարող է ընթանալ 45 կմ/ժամ արագությամբ:
 

 

 

Toyota-ն ամբողջությամբ փայտից կառուցված շքեղ ու գործնական մեքենա է ներկայացրել (լուսանկարներ)