Լոնդոնում 2.000-ամյա գրավոր արձանագրություններ կցուցադրվեն (լուսանկարներ, տեսանյութ)
Լոնդոնի թանգարանում ցուցադրվելու են 2.000 տարվա պատմություն ունեցող արձանագրություններ, որոնք արվել են փայտի կտորների վրա ու համարվում են Միացյալ Թագավորության տարածքում երբևէ հայտնաբերված հնագույն գրավոր «փաստաթղթերը»։
Ինչպես նշում է The Guardian-ը, պատմական մեծ նշանակություն ունեցող նմուշները հայտնաբերվել են Լոնդոնի ֆինանսական հատվածում շինարարական աշխատանքների ժամանակ: Հայտնի է, որ դրանք հայտնաբերվել են 1950-ականներին կառուցված շինության հիմքը քանդելու արդյունքում:
Ընդհանուր առմամբ, հայտնաբերվել է 405 գրավոր արձանագրություն, որոնք մի շարք ուշագրավ մանրամասներ են բացահայտում հռոմեացիների ենթակայության տակ գտնված շրջանների առօրյա կյանքից:
«Այլ կերպ ասած` սրանք հռոմեական աշխարհի առաջին էլեկտրոնային նամակներն են»,-նշել է Լոնդոնի Հնագիտության թանգարանի տնօրեն Սոֆի Ջեքսոնը:
















